Որոնել
Արխիվ
09.02.2019  02:07

Բունդեսլիգա. «Բայերը» Բոշի գլխավորությամբ քանդեց «Մայնցի» պաշտպանությունը (VIDEO)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» հետ ու հաղթեց՝ 5-1։

Վենդելը 5-րդ րոպեին առաջ մղեց հյուրերին, բայց 9-րդ րոպեին Ռուբեն Կուայսոնին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Լևերկուզենցիները շարունակեցին բարձր տեմպով գրոհել և 20-րդ րոպեին Կայ Խավերցը կրկին առաջ մղեց իր թիմին, 10 րոպե անց Յուլիան Բրանդտը 3-1 դարձրեց հաշիվը, 43-րդ րոպեին Կարիմ Բելարաբին այն դարձրեց խոշոր, իսկ 64-րդ րոպեին Բրանդտը նորից աչքի ընկավ՝ իր հաշվին դուբլ գրանցելով։

Այսպիսով, Պետեր Բոշի թիմը վաստակեց 33 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ։ «Մայնցը» 27 միավորով 11-րդն է։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000