Որոնել
Արխիվ
09.02.2019  01:37

Համառ պայքար 4-րդ տեղի համար. «Ռոման» հաղթեց ու բարձրացավ լավագույն քառյակ (VIDEO)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Կյեվոյի» հետ ու հաղթեց խոշոր հաշվով։

9-րդ րոպեին Շտեֆան Էլ-Շաարավին բացեց հաշիվը, 18-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց այն, իսկ 51-րդ րոպեին Ալեքսանդր Կոլարովը եռապատկեց իր թիմի առավելությունը։

Այսպիսով, «Ռոման» վաստակեց 38 միավոր և հավասարվեց «Լացիոյին», բայց խփած-բաց թողած գոլերի տարբերությամբ շրջանցեց վերջինիս՝ զբաղեցնելով 4-ր տեղը։ Նշենք, որ «Միլանը», որը 36 միավորով 6-րդն է, տուրի իր հանդիպումը «Կալյարիի» հետ դեռ չի անցկացրել։ «Կյեվոն» - միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Շալկե - Մանչեսթեր Սիթի հանդիպումը
Շալկեի հաղթանակով
Մանչեսթեր Սիթիի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000