Որոնել
Արխիվ
08.02.2019  19:41

Մեսսին կրկին բաց է թողել «Բարսելոնայի» մարզումը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել թիմի մարզումն ազդրի վնասվածքի պատճառով, հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստն անհատական մարզումներ է անցկացնում մարզասրահում։ 

Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում։ Դրանից հետո նա մասնակցել է «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպմանը՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսում։ 

Առայժմ հայտնի չէ, թե կկարողանա՞ արդյոք Մեսսին մասնակցել փետրվարի 10-ին կայանալիք «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000