Որոնել
Արխիվ
08.02.2019  17:54

Հենրիխ Մխիթարյան-Դենիս Սուարես. Էմերին խաղային նոր ծրագիր է դիտարկում

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելու է «Հադերսֆիլդին»: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին այդ խաղում հաղթանակը պարտադիր է անվանել: Դա թիմը թույլ կտա շարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար:

Tհe Sun-ը հայտնում է, որ բասկ մասնագետը դիտարկում է վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանին ու թիմի նորեկ Դենիս Սուարեսին միաժամանակ խաղադաշտ դուրս բերելու հնարավորությունը: Էմերին ասել է, որ Մխիթարյանն արդեն ամբողջովին պատրաստ է խաղին մասնակցելուն, ինչին նպաստել է Մ23 թիմի կազմում մեկ խաղակես անցկացնելը և որոշակի մարզավիճակ հավաքելը:

Դենիս Սուարեսի վերաբերյալ բասկը հայտնել է, որ նա արդեն առաջին մարզումից հարմարվել է թիմին ու խաղաոճին:

Մխիթարյան-Սուարես խաղազույգի մեկնարկային կազմում հայտնվելուն կարող է նպաստել նաև հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի վատառողջ լինելը: Գաբոնցին մրսածություն ունի, ինչի հետևանքով կարող է Ալեքսանդր Լակազետի հետ հարձակման զույգ չկազմել: Դա հնարավորություն կտա մեկնարկային կազմում ավելի շատ վինգերներ ու կիսապաշտպաններ ընդգրկել:

«Հադերսֆիլդ» – «Արսենալ» խաղը կկայանա փետրվարի 9-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Ատլետիկո Մադրիդ - Յուվենտուս հանդիպումը
Ատլետիկոյի հաղթանակով
Յուվենտուսի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000