Որոնել
Արխիվ
08.02.2019  11:41

Էմիլիանո Սալան մահացել է. նրա դին դուրս է բերվել Լա-Մանշի հատակից

Արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան պաշտոնապես ճանաչվել է մահացած: Նրա դին հայտնաբերվել է Լա-Մանշի հատակում, կործանված ինքնաթիռի բեկորներում: Նրա մարմինն արդեն դուրս է բերվել ջրի հատակից, հայտնում է Լա-Մանշում գտնվող Դորսեթ կոմսության ոստիկանությունը:

Ջրի վրա ընկած ինքնաթիռի օդաչու Դևիդ Այբոթսսոնը դեռ չի հայտնաբերվել, որոնողական աշխատանքները շարունակվում են: 28-ամյա Սալայի և օդաչու հարազատներն արդեն տեղյակ են պահվել: 

Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալան հունվարի 19-ին «Նանտից» տեղափոխվել է «Քարդիֆ Սիթի»: 17 միլիոն եվրոյի գործարքը ռեկորդային է եղել ԱՊԼ-ի ակումբի համար:

Բուժզննում անցնելուց և պայմանագիր ստորագրելուց հետո արգենտինացին վերադարձել է «Նանտ», որպեսզի հրաժեշտ տա իր թիմակիցներին և մի քանի անձնական հարցեր կարգավորի: Հունվարի 21-ին, նույն ինքնաթիռով Անգլիա վերադառնալիս կորել է դիսպետչերի հետ կապը: Մինչև այդ օդաչուն արտահերթ վայրէջք է խնդրել Գերնսի կղզում: Երեք օր տևած որոնողական աշխատանքներն արդյունքն չեն տվել:

Հետագայում ֆուտբոլիստի ընտանիքի կազմակերպած դրամահավաքի շնորհիվ հավաքվել է 300 հազար եվրո և փոտրվարի 3-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Սկզբում ջրի հատակին հայտանբերվել է ինքնաթիռը, ապա նաև Սալայի դին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Ատլետիկո Մադրիդ - Յուվենտուս հանդիպումը
Ատլետիկոյի հաղթանակով
Յուվենտուսի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000