Որոնել
Արխիվ
08.02.2019  02:08

Իսպանիայի գավաթ. «Բետիսն» ու «Վալենսիան» թեժ մենամարտ ցուցադրեցին կիսաեզրափակչում (VIDEO)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բետիսը» տանը մրցեց «Վալենսիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։

45-րդ րոպեին Լորենն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 54-րդ րոպեին Խոակինն անկյունայինից կատարված ուղիղ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Այնուամենայնիվ, «չղջիկները» կարողացան կամային հատկանիշների շնորհիվ փրկել հանդիպումը։ Նախ, 70-րդ րոպեին Դենիս Չերիշևը մեկ գոլ հետ բերեց, իսկ խաղավերջում՝ ավելացված երկրորդ րոպեին, Կևին Գամեիրոն հավասարեցրեց հաշիվը։

Այսպիսով, ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում, որը տեղի կունենա փետրվարի 27-ին, Մեստալյա ստադիոնում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000