Որոնել
Արխիվ
08.02.2019  00:44

Նոր Ռոնա՞լդու. եվրոպական 8 ակումբներ ցանկանում են ձեռք բերել պորտուգալացի տաղանդին

«Բենֆիկայի» 19-ամյա վինգեր Ժոաու Ֆելիշը հայտնվել է մի շարք եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հաղորդում է ESPN-ը։

Աղբյուրից տեղեկացանք, որ Ֆիլիշը, որին հասցրել են նոր Կրիշտիանու Ռոնալդու անվանել, հայտնվել է «Ատլետիկոյի», Դ․ «Բորուսիայի», «Բարսելոնայի», «Վեսթ Հեմի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Միլանի», «Ռեալի» և «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Այս թիմերը կպայքարեն ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Ըստ պայմանագրի, նրա հրաժարագինը կազմում է 120 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի Ֆելիշը մասնակցել է 21 հանդիպման, դարձել 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Շալկե - Մանչեսթեր Սիթի հանդիպումը
Շալկեի հաղթանակով
Մանչեսթեր Սիթիի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000