Որոնել
Արխիվ
07.02.2019  22:14

Ումտիտին նշել է, թե երբ դաշտ կվերադառնա

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին նշել է, թե երբ պատրաստ կլինի դաշտ վերադառնալ վնասվածքից հետո։

«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի մասնակցեմ «Լիոնի» դեմ խաղին։ Ցանկանում եմ նորից խաղալ «Ստադ դե Լիոն» ստադիոնում և նորից տեսնել այնտեղի երկրպագուներին»,- Ումտիտիի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիոն» - «Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆրանսիացին 2 տարի առաջ «Բարսելոնա» է տեղափոխվել հենց «Լիոնից»։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին անգամ Ումտիտին դաշտ է դուս եկել նոյեմբերի վերջին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000