Որոնել
Արխիվ
07.02.2019  18:53

Մխիթարյանը և թիմի պաշտպաններից մեկը լիովին ապաքինվել են վնասվածքից

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառյությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել է ոտքի վնասվածքից ու պատրաստ է օգնել թիմին։

Բացի Հենրիխից, լիովին ապաքինվել է նաև թիմի կենտրոնական պաշտպաններից մեկը՝ Շկոդրան Մուստաֆին։ Սպասվում է, որ կիսապաշտպան Գրանիտ Ջական առաջիկա հանդիպումներում կապաքինվի ու կօգնի թիմին։ Վնասվածք ունեն նաև Մելտլենդ Նայլսը, Սոկրատիս Պապաստատոկուլոսը, Հեկտոր Բելերինը, Ռոբ Հոլդինգն ու Դենի Ուելբեկը։ 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպանը մասնակցել է «Արսենալի» Մ-23 թիմի խաղին, որը տևել է մեկ խաղակես՝ ընդհատվելով մառախուղի պատճառով։

Նշենք, որ գալիք հանդիպմանն «Արսենալը» փետրվարի 9-ին, հյուրընկալվելիս կմրցի «Հադերսֆիլդի» հետ։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000