Որոնել
Արխիվ
06.02.2019  21:16

Դ. «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրի մասին։

Դորտմունդցիներն առաջատարն են Բունդեսլիգայում և դուրս են եկել ՉԼ-ի խմբից։

«Մենք կքննարկենք նրա հետ պայմանագրի երկարաձգման հարցն ու դա բնական է։ Ֆավրը հիանալի աշխատանք է կատարում։ Շատ լավ ենք համագործակցում միմյանց հետ և ցանկանում ենք, որ դա շարունակական լինի։

Թիմը կայուն զարգանում է Ֆավրի շնորհիվ։ Կոնկրետ նախագծեր չկան, բայց մենք ժամանակ կգտնենք բանակցելու համար»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Fourfourtwo-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Ատլետիկո Մադրիդ - Յուվենտուս հանդիպումը
Ատլետիկոյի հաղթանակով
Յուվենտուսի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000