Որոնել
Արխիվ
06.02.2019  02:48

Դ. «Բորուսիան» ԳԵՐՀԱՄԱՌ պայքարում դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից (VIDEO)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց Բրեմենի «Վերդերի» հետ։

Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ 5-րդ րոպեին Միլոտ Ռաշիկան առաջ մղեց հյուրերին, իսկ առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին Մարկո Ռոյսը հավասարեցրեց հաշիվը։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ և թիմերը սկսեցին ավելի ակտիվ գործել։ 105-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչն առաջ մղեց դորտմունդցիներին, բայց 3 րոպե անց Կլաուդիո Պիսարոն հավասարեցրե հաշիվը՝ 2-2։ 113-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին նորից առաջ մղեց «մեղուներին», բայց բրեմենյան ակումբը Մարտին Հառնիկի շնորհիվ հերոսաբար 119-րդ րոպեին կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ էր «Վերդերը» (4-2), որը դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000