Որոնել
Արխիվ
06.02.2019  01:37

Լիգա 1. «Մարսելը» մեկ երկրպագուի աջակցությամբ տնային հանդիպում անցկացրեց

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում «Մարսելը» տանը մրցեց «Բորդոյի» հետ ու հաղթեց՝ 1-0։

Նշենք, որ ստադիոնը որակազրկված էր ու հանդիպումն անցավ առանց երկրպագուների։ Տրիբունայում դատարկություն էր, բայց, այնուամենայնիվ, մեկ երկրպագուի հաջողվել է ներխուժել ստադիոն։

Հուրերին 25-րդ րոպեին 10 հոգով թողեց Սեմյուել Կալուն՝ ուղիղ կարմիր քարտով հեռացվելով դաշտից։

Միակ գոլը խաղի 42-րդ րոպեին խփեց Բուբակար Կամարան։

Այսպիսով, Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը 4 հորիզոնականով բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում՝ զբաղեցնելով 7-րդ տեղը (34)։ «Բորդոն» 28 միավորով 12-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000