Այսօր ծննդյան օրն են նշում Կրիշտիանու Ռոնալդուն և Նեյմարը
Այսօր` փետրվարի 5-ին Պորտուգալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան: Պորտուգալացին առաջին անգամ տարեդարձը նշելու է լինելով իտալական թիմի ֆուտբոլիստ:
Նրա հետ նույն օրն է ծնվել Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը: 27 տարեկան դարձած ֆուտբոլիստն այսօր մեծ խնջույք է կազմակերպելու, որին մոտ 500 մարդ է հրավիրված:
Հիշեցնենք, որ Նեյմարը վանսվածքի պատճառով մինչև ապրիլ չի խաղալու:
Փետրվարի 5-ին ներկայիս և անցյալի նաև այլ բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ ու մարզիչներ են ծնվել: Նրանց թվում են Կարլոս Տևեսը, Գեորգե Հաջին, Ջովանի վան Բրոնկհորստը, Ադնան Յանուզայը, Վեդրան Չորլուկան, Ռոդրիգո Պալասիոն, Մանուել Ֆերնանդեշը, Չեզարե Մալդինին ու Սվեն-Յորան Էրիկսսոնը: