Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում «Լիոնը» տանը մրցեց ՊՍԺ-ի հետ ու հաղթեց՝ 2-1։
Դի Մարիան 7-րդ րոպեին առաջ մղեց փարիզցիներին, բայց, նախ, 33-րդ րոպեին Դեմբելեն հավասարեցրեց հաշիվը, ապա, 49-րդ րոպեին Ֆեկիրը հաջող իրացրեց 11 մետրանոցն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այսպիսով, «Լիոնը» վաստակեց 43 միավոր և ամրապնդվեց երրորդ տեղում, իսկ ՊՍԺ-ն 56 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում «Լիլն» է՝ վաստակած 46 միավորով։