Որոնել
Արխիվ
29.01.2019  17:51

Վերջին տարիներին տրանսֆերներից ամենաեկամտաբեր ու ծախսատար ակումբները (PHOTO)

Հրաապարակվել են 2013 թվականի ամռանից հետո տրանսֆերներից ամենամեծ եկամուտ ստացած ակումբների ցանկը:

Ինչպես կարելի էր սպասել, առաջատարները պորտուգալական գրանդներն են` «Բենֆիկան» ու «Պորտուն»: Լիսաբոնյան ակումբը նշված ժամանակահատվածում 322 միլիոն եվրոյի եկամուտ է ստացել: «Արծիվները» տրանսֆերների համար ծախսել են 197 միլիոն եվրո և ստացել 519 միլիոն:

«Վիշապները» ծախսել են 218 միլիոն, ստացել 434 միլիոն, ինչի հետևանքով 216 միլիոնի օգուտ ունեն: Լավագույն եռյակը եզրափակում է «Մոնակոն»` 178 միլիոն եվրո եկամտով (գնել է 614 մլն, վաճառել` 792):

Կազմվել է նաև տրանսֆերներից ամենամեծ կորուստն ունեցած ակումբների ցանկը: Առաջին տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը վերջին գրեթե վեց տարում 1,02 միլիարդ եվրոյի տրանսֆեր է գնել, իսկ վաճառել է 262 միլիոնի: Մաքուր կորուստը` 753 միլիոն:

«Քաղաքայիններին» հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը» (- 627 մլն) և ՊՍԺ-ն (- 591 մլն):

Նկարը մեծացրած

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000