Որոնել
Արխիվ
25.01.2019  18:32

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանն ու Դե Խեան չեն մասնակցելու խաղին

Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում այսօր կայանալու է «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: BBC-ին տեղեկացնում է, որ խաղին չի մասնակցելու Հայաստանի հավաքականի ու «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 30-ամյա ֆուտբոլիստը մեկ ամիսից շատ բաց թողնելուց հետո սկսել է խոտածածկի վրա մարզվել, սակայն դեռ պատրաստ չէ մասնակցել խաղերին:

Թիմի նախորդ վնասվածքներին օրերս գումարվել է աջ պաշտպան Էկտոր Բելերինը, ով խաչաձև կապանների պատռվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Էմիրեյթսում» կայանալիք մրցավեճին չի մասնակցելու «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան, ով հանգստի հնարավորություն է ստացել:

Հյուրերի կազմում ապաքինվել են Ալեքսիս Սանչեսը, Քրիս Սմոլինգը և Լյուկ Շոուն: Մարկոս Ռոխոն ու Մարուան Ֆելայինին բաց կթողնեն հանդիպումը:

Հավելենք, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:55-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000