Որոնել
Արխիվ
22.01.2019  19:19

Նեյմարը պատասխանել է Պելեի քննադատությանը՝ կապված սիմուլյացիայի հետ

ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է հանրաճանաչ նախկին ֆուտբոլիստի՝ Պելեի քննադատությունը, ով նշել էր, որ Նեյմարը հաճախ է դիմում սիմուլյացիայի։

«Պելեի քննադատությու՞նը․ ինձ այն հետաքրքիր թվաց։ Այն ժամանակ, երբ դադարում ես հաղթել՝ արժանանում ես քննադատության։ Ես սիմուլյացիայի չեմ դիմել աշխարհի առաջնության ընթցքում։ Իմ նկատմամբ կանոնների խախտումներ կային։

Հիմա այդ մասին շատ են խոսում, որովհետև դա Նեյմարն է։ Ես հարգում եմ Պելեին, բայց համամիտ չեմ նրա հետ»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000