Որոնել
Արխիվ
15.01.2019  15:13

Հայ գեղասահորդները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում

Հունվարի օրացուցային գրաֆիկում Հայաստանի գեղասահորդների համար միջազգային երկու մրցաշար է նախատեսված: Մեկն արդեն անցկացվել է Լեհաստանում: «Տորունի գավաթ» անվանումով ավանդական  մրցաշարում, 11 մենասահորդների պայքարում, Հայաստանը ներկայացրեց Սլավիկ Հայրապետյանը: Նա հանդես եկավ հայկական երաժշտության  ուղեկցությամբ և գրավեց վեցերորդ տեղը: Սլավիկն այսօր լուսադեմին վերադարձավ Երևան և մարզումները կշարունակի տանը, գրում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Նպատակը հունվարի 21–ին Մինսկում սկսվող Եվրոպայի առաջնությանը լավ մասնակցելն է: Մենասահորդների պայքարում,  Հայրապետյանից բացի, Հայաստանը կներկայացնի նաև Անաստասիա Գալուստյանը, որը նախապատրաստվում է  Մոսկվայում:

Եվրոպայի առաջնությունում հանդես կգան ավելի քան 100 գեղասահորդներ: Նրանց համար ստուգատեսը կարևոր փորձություն է 2022թ. Պեկինում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի ճանապարհին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000