Որոնել
Արխիվ
03.01.2019  14:06

Զիկո. «Մեսսին մոտ է Մարադոնային, բայց չի կարող համեմատվել Պելեի հետ»

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Զիկոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին համեմատել է պատմության լավագույն խաղացողների թվին դասվող Պելեի ու Դիեգո Մարադոնայի հետ:

«Մեսսին մոտ է Մարադոնային: Դա նշանակում է, որ նա չի կարող համեմատվել Պելեի հետ: Պելեն ուներ բոլոր այն տվյալները, որոնք հարկավոր են ֆուտբոլիստին: Աստված Պելեին ստեղծել է ֆուտբոլիստին անհրաժեշտ արագությամբ, ուժով, տեխնիկայով, դրիբլինգով, երկու ոտքերով ու գլխով հարվածներով:

Մեսսին ունի գրեթե ամեն ինչ, բայց Պելեի համեմատ առանց Աշխարհի չեմպիոնի տիտղոսի է: Դա շատ բանի մասին է խոսում:

Մարադոնան խոշոր մրցաշարերում միշտ առանձնանում էր այն պահին, երբ ֆավորիտ չէր ու բազմաթիվ աստղեր չուներ: Նա չէր խաղում այնպիսի թիմում, որը հիմա Մեսսին ունի: Դիեգոյի կողքին չկային Չավին, Ինյեստան, Պիկեն, Սուարեսը կամ Նեյմարը»,- «սպիտակ Պելեի» խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000