Որոնել
Արխիվ
02.01.2019  16:29

Marca-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստները. Մեսսին 1-ին տեղում է, Ռոնալդուն` 4-րդ

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը հրապարակել է իր վարկածով 2018 թվականի աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը:

Առաջին տեղում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացին նախորդ տարվա ընթացքում Եվրոպայի բոլոր ֆուտբոլիստներից շատ գոլ է խփել (51) ու գոլային փոխանցում կատարել (26): Նա կատալոնացիների կազմում Իսպանիայի բոլոր հնարավոր տիտղոսներն է նվաճել: Մեսսին լավագույնն էր ճանաչվել նաև 2017 թվականին:

Երկրորդ տեղը գրավել է գրեթե բոլոր անհատական մրցանակները նվաճած Լուկա Մոդրիչը: Խորվաթը դարձել է աշխարհի փոխչեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Անտուան Գրիզմանը, ով 2018 թվականին ակումբային կարիերայի առաջին տիտղոսներն է նվաճել (Եվրոպա լիգա, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ):

Մադրիդի «Ռեալից» հեռացած և «Յուվենտուս» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն գրավել է չորրորդ տեղը:

Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. Լիոնել Մեսսի (Արգենտինա, «Բարսելոնա»)

2. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»)

3. Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Ատլետիկո»)

4. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»/«Յուվենտուս»)

5. Կիլիան Մբապպե (Ֆրանսիա, ՊՍԺ)

6. Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)

7. Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի»)

8. Ռաֆայել Վարան (Ֆրանսիա, «Ռեալ»)

9. Հարրի Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ»)

10. Կևին դե Բրյունե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»):


Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հայտնվել թոփ-100-ի կազմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000