Որոնել
Արխիվ
04.12.2018  17:38

Բենզինային դժգոհություն. Տեր-Զաքարյանի թիմի ու ՊՍժ-ի միջև խաղը հետաձգվել է

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի ՊՍԺ – «Մոնպելյե» խաղը, որը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին, հետաձգվել է: Փարիզցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ դա մայրաքաղաքի ոստիկանության խնդրանքով է:

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները բենզինի գների բարձրացման պատճառով: Դրա հետևանքով մոբիլիզացվել են քաղաքի ոսկտիկանական ուժերը:

Ակցիայի մասնակիցները խոստանում են խոշոր հավաքներ կազմակերպել հենց դեկտեմբերի 8-ին: Ոստիկանները ՊՍԺ-ին տեղեկացրել են, որ այդ պատճառով չեն կարողանա ապահովել մարզադաշտի անվտանգությունը: Հանդիպման անցկացման նոր ժամկետը դեռ չի որոշվել:

Հիշեցնենք, որ Լիգա 1-ի երկրորդ տեղում գտնվող «Մոնպելյեն» գլխավորում է Միշել Տեր-Զաքարյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000