Այսօր Դուբլինում կայացել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որի ժամանակ հաստատվել է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչից սկսած կօգտագործվի տեսակրկնությունների համակարգ (VAR):
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ նման որոշման պատճառ է դարձել VAR-ի հաջող փորձարկումները:
Բացի այդ, տեսակրկնությունների համակարգը կօգտագործվի նաև 2019 թվականի Եվրոպա լիգայի եզրափակչում, Ազգերի լիգայի եզրափակչում և Եվրոպայի Մ21 առաջնության վճռորոշ փուլում: