Որոնել
Արխիվ
03.12.2018  11:55

Էդին Ջեկո. «Թղթի վրա` խմբի ֆավորիտն Իտալիան է»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում նրա թիմը մրցելու է Հայաստանի, Իտալիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի ու Լիխտենշտեյնի ընտրանիների հետ

«Հայտնվել ենք մի խմբում, որում կարող ենք բոլոր թիմերի հետ մրցակցել: Թղթի վրա` ֆավորիտն Իտալիան է: Մենք կրկին հանդիպելու ենք Հունաստանին, որին երկու անգամ հաղթել ենք (ԱԱ-2018-ի ընտրական փուլում-խմբ.): Յուրաքանչյուր խաղում պետք է առավելագույնն անենք»,- բալկանցու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է հենց Բոսիայի ընտրանուն (մարտի 23):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000