Որոնել
Արխիվ
30.11.2018  17:26

Չեմպիոնների լիգա. Հայտնի է 5-րդ տուրի տուրի լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Արգենտինացին ՊՍՎ-ի դեմ արտագնա խաղում (2:1) դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Լավագույնի կոչման համար պայքարում 31-ամյա ֆուտբոլիստը հաղթել է Արյեն Ռոբբենին («Բավարիա»), Մաքսվել Կորնեին («Լիոն») և Դրիս Մերտենսին («Նապոլի»):

Հատկանշական է, որ ընթացիկ խաղարկությունում Մեսսին երրորդ անգամ է դառնում լավագույն ֆուտբոլիստ: Մյուս երկու տուրերը նա բաց է թողել ձեռքի կոտրվածքի պատճառով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000