Որոնել
Արխիվ
29.11.2018  21:36

Չեմպիոնների լիգա. Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդներից մեկը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գրավել է ՊՍՎ-ի դարպասը (2:1):

Այդ գոլն արգենտինացու համար 106-րդն էր Չեմպիոնների լիգայում: Բոլոր գնդակները նա խփել է կատալոնական թիմի կազմում, ինչով դարձել է մեկ ակումբի կազմում Չեմպիոնների լիգայում խփած գոլերի ռեկորդակիր, հայտնում է Squawka-ն:

Նախկին լավագույն ցուցանիշը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին, ով Մադրիդի «Ռեալի» կազմում 105 անգամ է աչքի ընկել, իսկ այժմ հանդես է գալիս «Յուվենտուսում»:

Նշենք, որ Մեսսին ընթացիկ խաղարկության երեք խաղում 6-րդ գոլը խփեց և հավասարվեց լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն («Բավարիա»): 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել «Ինտերի» դեմ երկու հանդիպումները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000