Մոուրինյուն` 90+1 րոպեին գոլի մասին. «Փորձառու եմ, կարող եմ շատ բան
կանխագուշակել»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Յանգ Բոյզի» նկատմամբ հաղթանակը: Տանտերերի կիսապաշտպան Մարուան Ֆելլայինին միակ գոլը խփել է 90+1 րոպեին:
«Հուսով եմ` ոչ ոք չի ասի, որ մենք պաշտպանությունից էինք խաղում: Պետք է ավելի շատ գոլեր խփենք: 0:0 հաշվի ժամանակ մեզ փրկեց աշխարհի լավագույն դարպասապահը:
Մրցակցի նկատմամբ ճնշումը սկսեցինք արդեն երկրորդ րոպեից: Ծրագրել էինք լավ մեկնարկել: Կարծում եմ` երկրպագուները տեսան դա:
Փորձառու եմ և կարող եմ շատ բաներ կանխագուշակել: Խաղավերջում մեզ լրացուցիչ կիսապաշտպան էր հարկավոր, որպեսզի գոլ խփեինք»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: