Որոնել
Արխիվ
22.11.2018  23:42

Զլատանը մեկ ոտքով «Միլանում» է. աշխատավարձի հարցում պայմանավորվածություն կա

«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շատ մոտ է «Միլան» տեղափոխվելուն:

Իտալական մի շարք լրատվամիջոցներ` Sport Mediaset-ը, Football Italia-ն Radio Rossonera-ն և La Gazzetta dello Sport-ը հայտնում են, որ կողմերի միջև հաջող բանակցույթուններ են ընթացել և մոտ են ավարտվելուն: Վերջինս տեղեկացնում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագրի դիմաց 3 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու:

Համաձայնագիրը հնարավոր է լինելու երկարաձգել 1 կամ 2 տարով: Դա կախված կլինի Չեմպիոնների լիգայում «ռոսոներիի» հայտնվելուց:

Հիշեցնենք, որ Զլատանը «Միլանում» է հանդես եկել 2010-2012 թվականների ընթացքում: Իտալական գրանդը վերջին անգամ նրա օրոք է Ա սերիայի չեմպիոն դարձել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000