Որոնել
Արխիվ
21.11.2018  16:44

ԱԼ. Մխիթարյանն ու Մովսիսյանը գրավեցին երկրորդ տեղը, Հայաստանը` հարվածների առաջատար

Ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլը և կատարվել է վիճակագրական ամփոփում:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի ներկայացրած տվյալներով եվրոպական բոլոր թիմերի հաշվարկում ամենաշատ հարվածները կատարել է Հայաստանի հավաքականը: Հայկական թիմը 133 հարված է կատարել, ինչի շնորհիվ մեծ առավելությամբ առաջ է անցել մոտակա հետապնդողներ Բելառուսից (113), Մոլդովայից (108), Լյուքսեմբուրգից (108) և Ղազախստանից (107):

Խփած գոլերի թվով Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը մինչև վերջին օրն առաջատարն էր, սակայն երեկ Կոսովոն 4:0 հաշվով հաղթեց Ադրբեջանին ու այդ հաշվարկում առաջին տեղը գրավեց: Բալկաններն աչքի են ընկել 15 անգամ, իսկ հայերը` 14: Շվեյցարիայի ու Մակեդոնիայի հավաքականները նույնպես 14-ական գոլ են խփել, իսկ Իսպանիան աչքի է ընկել 12 անգամ:

Խմբային փուլի լավագույն ռմբարկու է դարձել Ալեքսանդր Միտրովիչը: Սերբը երեկ գրավել է Լիտվայի ընտրանու դարպասը և մրցաշարում իր 6-րդ գոլը խփել: Դրա շնորհիվ նա շրջանցել է նախկին առաջատար, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին (5 գոլ) և վերջինիս հավասարված Հարիս Սեֆերովիչին (Շվեյցարիա), Ջեյմս Ֆոսթերին (Շոտլանդիա) ու Ստանիսլավ Դրագունին (Բելառուս):

Գոլային փոխանցումների հաշվարկում հաղթող է դարձել Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: 22-ամյա ֆուտբոլիստը 5 ասսիստ է կատարել: Նրան չի կարողացել շրջանցել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով խմբային փուլն ավարտել է 4 գոլային փոխանցմամբ: 4-ական ասսիստ են գրանցել նաև Անդրիա Ժիվկովիչն (Սերբիա) ու Ստրահիլ Պոպովը (Բուլղարիա):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000