Որոնել
Արխիվ
20.11.2018  15:10

4-ժամյա բանակցություններ Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի շուրջ

«Միլանի» ղեկավարությունը հանդիպել է «Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Կողմերի միջև բանակցությունները 4 ժամ են տևել: Նրանք քննարկել են շվեդի հնարավոր վերադարձն իտալական ակումբ, վստահեցնում է MilanNews-ը:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ 37-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ «Միլան», սակայն մեկնարկային կազմում ապահոված տեղ ունենալու պայմանով:

Հիշեցնենք, որ Զլատանը «ռոսոներիի» կազմում է հանդես եկել 2010-2012 թվականների ընթացքում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000