Որոնել
Արխիվ
17.11.2018  16:16

Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ` տուրի խորհրդանշական հավաքականում

Կազմվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում կայացած 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Հայաստանի ընտրանու երեք ֆուտբոլիստներ ընդգրկվել են whoscored.com վիճակագրական կայքի կազմած 11 լավագույնների ցանկում:

Խորհրդանշական հավաքականում են հայտնվել աջ պաշտպան Կամո Հովհաննիսյանը (10 հնարավորից` 7,3 բալ), կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (7,9) և հարձակվող Յուրա Մովսիսյանը (8,0), ով պոկերի հեղինակ է դարձել:

Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը 6:2 հաշվով ջախջախել է Ջիբրալթարի ընտրանուն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000