Որոնել
Արխիվ
17.11.2018  12:49

Ազգերի լիգա. Մովսիսյանը գլխավորեց ռմբարկուների ցուցակը, Հայաստանը հավասարվեց Իսպանիային

Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը 6:2 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ և զգալիորեն բարելավեց իր վիճակագրական տվյալները, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Ռմբարկուների ցուցակը գլխավորեց Յուրա Մովսիսյանը, ով երեկ պոկերի հեղինակ է դարձել: Հայ հարձակվողն ընդհանուր 5 գոլով միանձնյա առաջատարն է: Նրան 4-ական գոլով հետևում են Ռոմելու Լուկակուն (Բելգիա), Ալեքսանդր Միտրովիչը (Սերբիա) և Ստանիսլավ Դրագունը (Բելառուս):

Մրցաշարում խփած գոլերի քանակով Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հավասարվեց առաջատար Իսպանիային: Երկու թիմերն էլ 12-ական գոլ են խփել: Մոտակա հետապնդողների թվում են Մակեդոնիան (10), Վրաստանը (10) և Լյուքսեմբուրգը (10):

Հայաստանի հավաքականը շարունակում է Ազգերի լիգայում ամենաշատ հարվածներ կատարող թիմը մնալ: Ջիբրալթարում հայկական թիմը 22 հարված է կատարել և այժմ իր հաշվին ընդհանուր 111 հարված ունի: Նա զգալիորեն առաջ պոկվել մոտակա հետապնդողներից:

Ջիբրալթարում Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց Ալեքսանդր Կարապետյանին: Մինչ այդ տուգանայինից նրա կատարած հարվածից ու դարպասապահի սեյվից հետո գնդակը դարպասն ուղարկեց Արթուր Քարտաշյանը: ՈւԵՖԱ-ն այդ գրոհում նույնպես գոլային փոխանցում է հաշվել 29-ամյա ֆուտբոլիստի հաշվին:

Այսպիսով, Հենրիխը 4 գոլային փոխանցմամբ մրցաշարում երկրորդ տեղում է: Առաջատարը իսպանացի Մարկո Ասենսիոն (5 ասսիստ) է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000