Որոնել
Արխիվ
07.11.2018  17:31

Նեյմար. «Մրցավարն իրավունք չունի ինձ հետ այդպես խոսել»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դժգոհություն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նապոլի» դեմ արտագնա խաղի (1:1) մրցավարությունից: Հանդիպումը սպասարկող հոլանդացի Բյորն Կույպերսը դեղին քարտ է ցույց տվել բրազիլացուն իր հետ վիճաբանելու համար:

«Մրցավարն ասաց, որ չպետք է խոսեմ: Դա անհարգալից վերաբերմունք էր: Ես չդիմացա և ինչ-որ բան ասացի նրան, որովհետև նա իրավունք չունի այդպես խոսել: Նա իրեն չպետք է այնպես պահի, կարծես ավելի բարձր է ֆուտբոլիստներից:

Հուսով եմ` այդ մրցավարի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, որովհետև նա անհարգալից էր իմ ու մյուս ֆուտբլիստների նկատմամբ: Բացի այդ, նա սխալ թույլ տվեց գոլի ժամանակ: Ես կարող եմ հասկանալ, որ մրցավարները բոլոր մարդկանց պես սխալվում են, բայց նա չի կարող այդպես վերաբերվել խաղացողներին»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000