Որոնել
Արխիվ
07.11.2018  14:30

Վալվերդեն բացատրել է Մեսսիին խաղի հայտացուցակում չընդգրկելու որոշումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ինտերի» հետ արտագնա ոչ-ոքին (1:1) ու բացատրել ձեռքի կոտրվածքից ապաքինված Լիոնել Մեսսիին հայտացուցակում չընդգրկելու որոշումը:

«Շատ գոհ ենք, որ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ մտանք փլեյ-օֆֆ: հիանալի խաղացին. միայն գոլային բազմաթիվ պահերը չկարողացանք իրացնել: Չէինք ցանկանում ռիսկի ենթարկել Մեսսիի առողջությունը: Մարզումների ժամանակ ֆուտբոլիստները կարող են խնայել միմյանց, բայց գիտեինք, որ կոշտ խաղ է սպասվում: Հանդիպումների ժամանակ բազմաթիվ անվերահսկելի հպումներ են լինում: Դա քննարկեցինք Լեոյի հետ. «Ինտերի» հետ խաղը մարզում չէր:

Շատ գոհ ենք Մալկոմից: Նա այնպիսի խաղացող է, ով մեծ հույսեր է կապում իր հարվածի հետ: Նա կարողացավ անել այն, ինչ ամբողջ թիմով չէինք կարողանում:

«Ինտերը» Բարսելոնայում այդքան գոլային պահեր թույլ չէր տվել իր դարպասի մոտ, որքան Միլանում: Այնուամենայնիվ չհանձնվելը նրանց ԴՆԹ-ում է: Նրանք երեք միավոր վաստակեցին «Տոտենհեմի» դեմ խաղի վերջին հինգ րոպեներին և 1 միավոր` մեր դեմ մրցավեճում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000