Որոնել
Արխիվ
07.11.2018  11:57

ՉԼ. Հայտնի է փլեյ-օֆֆի առաջին մասնակիցը, երկու թիմեր զրկվեցին շանսերից

Չեմպիոնների լիգայի չորս խմբերում երեկ կայացել են չորրորդ տուրի հանդիպումները:

B խմբում «Բարսելոնան» 1:1 հաշվով է ավարտել «Ինտերի» հետ արտագնա հանդիպումը, սակայն դա բավական է եղել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար: Կատալոնական թիմն ունի 10 միավոր, «Ինտերը»` 7, «Տոտենհեմը»`4, իսկ ՊՍՎ-ն`1: Անգլիական ու իտալական թիմերը հնարավորություն ունեն նույնպես 10-ական միավոր վաստակել, սակայն լրացուցիչ ցուցանիշներով «բլաուգրանան» երկրորդ տեղից ցածր չի իջնի:   

Այսպիսով, Էրնեստո Վալվերդեի թիմը դարձավ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած առաջին թիմը:

Միաժամանակ հայտնի դարձան առաջին երկու թիմերը, որոնք զրկվեցին փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:

A խմբում «Մոնակոն» ունի ընդամենը 1 միավոր և այլևս չի կարող հասնել առաջատարներ Դորտմունդի «Բորուսսիային» ու Մադրիդի «Ատլետիկոյին»: Այդ թիմերն 9-ական միավոր են հավաքել:

Երկրորդ անհաջողակը Մոսկվայի «Լոկոմոտիվն» է, որը վիճակահանության ժամանակ առաջին զամբյուղում էր, սակայն արդեն չորրորդ տուրից հետո միայն Եվրոպա լիգայի մասին կարող է մտածել: Յուրի Սյումնի գլխավորած թիմը D խմբում բոլոր 4 խաղերը պարտվել է և առաջատար «Պորտուի» (10 միավոր) և երկրորդ տեղում ընթացող «Շալկեի» (8) համար անհասանելի է դարձել: Երրորդ տեղում գտնվող «Գալաթասարան» ունի 4 միավոր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000