Որոնել
Արխիվ
01.11.2018  12:44

Մարմնամարզություն. ԱԱ. Բազմամարտ. Արթուր Դավթյանը լավագույն տասնյակում է

Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը։ Երեկ կայացավ տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը։

Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը որակավորումն ավարտել էր 27-րդ տեղով և հայտավորված էր որպես առաջին պահեստային։ Եզրափակիչ անցած մարզիկներից մեկը հրաժարվեց ելույթներից, և Արթուրը իրավունք ստացավ հանդես գալ եզրափակիչում։

Այստեղ Դավթյանը գերազանց ելույթ ունեցավ։ Նա իր ելույթների համար ստացավ ընդհանուր 83.140 միավոր և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի, Չինաստանի և Ճապոնիայի երկուական, ԱՄՆ-ի և Բրիտանիայի մեկական ներկայացուցչի։ Սա Հայաստանի պատմության լավագույն արդյունքն է մարմնամարզության բազմամարտում։

Իսկ աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող հայ մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ 87.598 միավորով։ Ռուսաստանը բազմամարտում վերջին անգամ աշխարհի չեմպիոն էր ունեցել 19 տարի։

Ավելացնենք, որ ուրբաթ և շաբաթ օրերին տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները։ Օղակների վրա վարժությունում հանդես կգան Արթուր Թովմասյանը (որակավորման փուլում՝ 3-րդ տեղ) և Վահագն Դավթյանը (5-րդ տեղ), իսկ հենացատկում՝ Արթուր Դավթյանը (որակավորման փուլում՝ 3-րդ տեղ)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000