Որոնել
Արխիվ
26.10.2018  01:13

Իսպանական շքեղ հաղթանակների օր Եվրոպա լիգայում (VIDEO)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրն անչափ հաջող է եղել իսպանական ակումբների համար: Մրցաշարում Լա լիգան ներկայացնող երեք թիմերը հաղթանակ են տարել և դա արել են հնարավորինս տպավորիչ ձևով:

Ամենաուշագրավ հաղթանակը F խմբում տոնել է «Բետիսը», որը «Սան Սիրո» մարզադաշտում հաղթել է «Միլանին»: Անտոնիո Սանաբրիայի ու Ջովանի Լո Չելսոյի գոլերին «ռոսսոներին» կարողացել է պատասխանել միայն Պատրիկ Կուտրոնեի գնդակով:

J խմբում «Սևիլյան» ջախջախել է թուրքական «Ակսիխար Բելեդիեյին»: Անդալուզցիների բոլոր գոլերը հեղինակել են տարբեր ֆուտբոլիստներ: Աչքի են ընկել Ռոկե Մեսան, Պաբլո Սարաբիան, Լուիս Մուրիելը, Կվինսի Պրոմեսը և Գաբրիել Մերկադոն: Մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ է դարձել հյուրերի դարպասապահ Միլան Լուկաչը:

Մրցաշարային տեսանկյունից անչափ կարևոր հանդիպում է ունեցել «Վիլյառեալը», որը G խմբում 5:0 հաշվով առավելության է հասել ավստրիական «Ռապիդի» նկատմամբ: Այստեղ նույնպես անդալուզյան սցենարն է եղել: Մեկական անգամ աչքի են ընկել Պաբլո Ֆորնալսը, Կարլ Տոկո Էկեմբին, Ռաբան ու Ժերարդ Մորենոն, ինչպես նաև ինքնագոլի հեղինակ է դարձել Մատեո Վագասը:

Նշենք, որ «Բետիսը» (7 միավոր), «Սևիլյան» (6) և «Վիլյառեալը» (5) դարձել են իրենց խմբերի առաջատարներ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000