Որոնել
Արխիվ
22.10.2018  13:16

Ընթացիկ մրցաշրջանի ամենածանր վնասվածքներից մեկը. ապաքնիումը` նվազագույնը 6 ամիս (VIDEO)

Հայտնի են դարձել Ուկրաինայի հավաքականի ու «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյի բուժզնման արդյունքները:

Վինգերն աջ ոտքի աքիլեսյան գարշապարի պատռվածք է ստացել: Նրա ապաքինման համար պահանջվելու է նվազագույնը 6 ամիս: Հնարավոր է, որ ուկրաինացին խաղադաշտ վերադառնա 2019 թվականի մայիսին կամ ընդհանրապես բաց թողնի ընթացիկ մրցաշրջանը, տեղեկացնում է Goal.com-ը:

Յարմոլենկոն ծանր վնասվածք է ստացել «Տոտենհեմի» դեմ խաղում (0:1) ոտքի անհաջող շարժումից հետո:

ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում վինգերը 10 խաղում 2 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000