Որոնել
Արխիվ
01.10.2018  14:27

«Ճշտեք փաստերը». Տալալաևը պատասխանել է Խաշմանյանին

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Հայաստանի առաջնության խաղամակարդակի մասին խոսելիս հիշել է ArmFootball.com-ին Աբրահամ Խաշմանյանի տված հարցազրույցը:

«Մամուլի ծառայություննների շատ ղեկավարների խնդրել եմ մարզիչների ասուլիսները ռուսերեն թարգմանել: Օրերս կարդացի ձեր ճանաչված մարզիչներից մեկի հարցազրույցը, ում դիտարկում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նա ասաց, որ Եվրոպա լիգայում «Փյունիկին» թույլացած «Վարդար» էր բաժին հասել, երկրորդ փուլում պայքարեցինք «Տոբոլի» հետ, որը նույնպես շատ ուժեղ չէր և հետո «Մաքքաբիին» չկարողացանք հաղթել:  Ասեմ, որ «Վարդարը» Մակեդոնիայի առաջնությունում առաջին տեղով է ընթանում, «Տոբոլը» Ղազախստանում երրորդ հորիզոնականն է զբաղեցնում` զիջելով մշտական առաջատարներին, իսկ «Մաքքաբին» Իսրայելում գլխավորում է մրցաշարային աղուսակը:

Ես խնդրում եմ, որ մարդիկ «Փյունիկի», նրա խաղի, ղեկավարության, մարզչական շտաբի մասին խոսելիս ճիշտ փաստերով ներկայացնեն:

Այդ հարցարույցում կարդացի նաև, որ Հայաստանի առաջնության խաղամակարդակը չի բարձրացել: Բայց ես դիտել եմ բոլոր մրցակիցների խաղերը և կարող եմ ասել, որ խաղամակարդակը ոչ թե 1-2, այլ 5 քայլով է բարձրացել: Յուրաքանչյուր թիմ իր կազմում որակյալ ֆուտբոլիստներ ունի: Բոլոր թիմերը հանդիպման համար քիչ թե շատ մարտավարական ծրագրեր են նախապատրաստում: Կարելի է ասել, «Արցախը», «Արարատը» և «Գանձասարը» փորձում են գնդակի վերահսկմամբ գործել: «Շիրակը» փորձում է խաղալ հակագրոհներով: Կան թիմեր, որոնք խաղում ճնշում գործադրելով, օրինակ` «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»»,- ասել է ռուս մարզիչը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000