Որոնել
Արխիվ
24.09.2018  14:55

«Գանձասար-Կապանից» հեռացված ֆուտբոլիստը ոստիկանություն է դիմել. ակումբի պատասխանը

Այսօր shamshyan.com կայքում հրապարակվել է լուր, ըստ որի «Գանձասար-Կապանից» հեռացված բելառուսցի պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկին դիմել է ոստիկանություն, որտեղ հայտնել է իր նկատմամբ հոգեբանական ճնշումի, հայոյանքի ու սեռական բնույթի գործողություն կատարելու սպառնալիք մասին:

Աղբյուրը նշում է, որ նման սպառնալիք է կատարել կապանյան ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը (նա սխալմամբ նշված ֆինանսական տնօրեն): Նշվում է, որ Աղաբաբյանը նույնիսկ փորձել է հարվածել Սվերչինսկուն:

«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունից ArmFootball.com-ին ասացին, որ կտրականապես հերքում են սեռական բնույթի գործողություն կատարելու սպառնալիքի մասին մեղադրանքը: «Գանձասարը» հայտնեց, որ Սվերչինսկին թիմից հեռացվել է կարգապահական խախտումների համար, որոնք կայանում են ալկոհոլային խմիչք օգտագործելու և ռեժիմը խախտելու մեջ:

«Ակումբի կողմից մի քանի լեգիոներների համար վարձած տան հարևանները զանգահարել են «Գանձասար» և բողոքել ֆուտբոլիստների վարքից, ովքեր գիշերը ժամը 4-ին ալկոհոլ են օգտագործել և աղմկել: Հարբած վիճակում գտնվող Սվերչինսկուն հանգստացնելու համար այդ ժամին դեպքի վայր է գնացել «Գանձասարի» տնօրեն Գարիկ Կարա-Պողոսյանը: Բելառուսցին մինչև սթափվելը նույնիսկ խմիչք է առաջարկել ակումբի աշխատակցին: Նման պահվածքի համար «Գանձասարը» որոշել է խզել Սվերչինսկու հետ պայմանագիրը` վճարելով նրա վերջին ամսվա աշխատավարձը, ինչին բելառուսցին համաձայնվել է: Մի քանի օր անց Սվերչինսկին Քասախի «Մարզիկ» հանդիպում է ունեցել «Գանձասարի» ղեկավարների հետ, պահանջել պայմանագրով նախատեսված ամբողջ ժամկետի աշխատավարձը, իսկ ռեժիմը խախտելու և ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ ասել, որ ակումբը դա չի կարող ապացուցել»:

Ըստ չհաստատված տեղեկությունների` 27-ամյա խաղացողի այդ խոսքերը «Գանձասարի» ղեկավարների խիստ զայրույթն է առաջացրել, որի ժամանակ հայոյանքներ են հնչել: Ավելի վաղ կապանցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն ասել է, որ բելառուսցին գաղտնի ձայնագրել է խոսակցությունը: Դրանից հետո նա դիմել է ոստիկանություն:

Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հաղորդման իսկությունը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000