Որոնել
Արխիվ
24.09.2018  13:46

Սանչես-Մխիթարյան. ՄՅՈւ-ի ֆաները «Արսենալից» պահանջում են հետ վերցնել «փչացած ապրանքը»

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները զավեշտալի հաղորդագրություն են ուղարկել «Արսենալի» պաշտոնական թվիթերյան էջին, հայտնում է Football.london-ը:

«Կարմիր սատանաների» աջակիցները խիստ դժգոհ են վինգեր Ալեքսիս Սանչեսի ելույթներից, ով հունվարին փոխանակվել է Հենրիխ Մխիթարյանի հետ: Չիլիացին Մանչեսթերում շաբաթական մոտ 500 հազար եվրո է վաստակում, մեծ առավելությամբ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, սակայն ցանկալի արդյունավետություն չի ցուցադրում: Նա Ժոզե Մոուրինյուի թիմում հասցրել է 23 պաշտոնական խաղ անցկացնել, որոնցում 3 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ակումբի անունից գրել են, որ նրանց «փչացած ապրանք» է վաճառվել և պահանջում են հետ վերցնել այն (Սանչեսին):

Նշենք, որ նույն ժամանակահատվածում Մխիթարյանը լոնդոնցիների կազմում նույնպես 23 խաղի է մասնակցել, որոնցում 4 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000