Որոնել
Արխիվ
13.10.2019  23:04

Հայաստանի հավաքականը Ֆինալանդիայում է (VIDEO)

Rating

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիայի Տուրկու քաղաք, որտեղ մեր թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 15-ին կայանալիք Ֆինլանդիա-Հայաստան հանդիպմանը:

Թիմը հանգրվանել է «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17։15-ին (Երևանի ժամանակով՝ 18։15-ին), ֆինլանդական Տուրկու քաղաքի  «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ մեր ընտրանու նախախաղային մարզումը:

Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։30-ին:

 

Տեսանյութը՝ Football Plus-ի

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000