Որոնել
Արխիվ
14.08.2019  22:24

Հարձակման փորձ՝ մրցավարի վրա. լարված իրավիճակ՝ «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» խաղից հետո (VIDEO)

Rating

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» հաղթահարեց «Սաբուրթալոյի» արգելքը՝ Թբիլիսիում հաղթելով 2-0 հաշվով։

ArmFootball-ին հայտնի դարձավ, որ խաղից հետո երկրպագուները բարկացել են և փորձել ներխուժել խաղադաշտ։ 

Ավելին, վրացիներից ոմանք մրցավարի վրա հարձակում գործելու անհաջող փորձեր են կատարել։

Հիշեցնենք, որ 4-րդ փուլում արարատցիները կհանդիպեն Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։

 

Երկրպագուների պահվածքը՝ խաղից հետո

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000