Որոնել
Արխիվ
14.08.2019  18:11

Մասսայական ծեծկռտուք և հայհոյանքներ. ի՞նչ է կատարվել «Վան» - «Լոկոմոտիվ» խաղում (VIDEO)

Rating

Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի «Վան» Չարենցավան - «Լոկոմոտիվ» Երևան խաղն, ինչպես տեղեկացրել ենք, անավարտ է մնացել։ 

«Լոկոմոտիվը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

խաղի սկզբից «Վան» ՖԱ-ն չի ապահովել խաղի անցկացման անվտանգությունը։
Խաղի անվտանգությունն ապահովում էին ոստիկանության երեք աշխատակից,որոնք ֆիզիկապես չէին կարող որևէ վտանգավոր և սպառնալի քայլ վերահսկել։
Մինչ խաղի մեկնարկը և խաղի ժամանակ մարզադաշտում չկար կարգադրիչների բավարար քանակ(ՀՖՖ Անվտանգության և Ապահովության Կանանակարգի Հոդված 8)։
Նախօրոք մեզ խոստացված տրիբունան այդպես էլ մեզ չհատկացվեց, և «Լոկոմոտիվի» ղեկավարությունը խաղը դիտեց «Վանի» երկրպագուների կողքին։
Ամբողջ խաղի ընթացքում մեր տեխնիկական գոտու հարակից տարածքում կանգնած էին ֆուտբոլի հետ կապ չունեցող անհայտ անձիք,որոնք վիրավորական արտահայտություններով խոչընդոտում էին մեր մարզչի աշխատանքին։ Նաև տրիբունայից հնչում էին հայհոյանքներ մեր ուկրաինացի և վրացի ֆուտբոլիստների հասցեին,որը fair play-ի խախտում է։
Մեր թիմի պետի մշտական պահանջը,որ «Վան» ՖԱ-ն պարտավոր է մինչև խաղի ավարտն ապահովել մարզադաշտի անվտանգությունը, անտեսվեց։
Ցանկանում ենք նշել,որ ընդմիջման ժամանակ խաղադաշտ ներխուժեցին «Վանի» երկրպագուները,որը ՀՖՖ կանոնակարգի կոպիտ խախտում է։
Մեր համբերության բաժակը լցվեց դարպասապահի հետ կապված դրվագից հետո,երբ մրցավարի որոշման վերաբերյալ մեր ֆուտբոլիստներն արտահայտեցին իրենց դժգոհությունները,որը հանդիպեց «Վան» ակումբի կոշտ և կոպիտ պատասխանին(հայհոյանքներ,սպառնալիքներ)։ Ընդունում ենք,որ այդ ընթացքում ոչ սպորտային պահվածքի համար կարմիր քարտ ստացավ մեր ֆուտնոլիստ Ռաֆայել Ղազարյանը,որի հետ մենք համաձայն ենք։
Մեր կրքերը հանդարտեցնելու ջանքերը ապարդյուն էին, քանի որ խաղադաշտ ներխուժեցին տրիբունայում հավաքված երկրպագուները և սկսեցին ֆիզիկական ուժ գործադրել։ Առաջացավ ֆուտբոլիստների անձնական անվտանգության և ազատ տեղաշարժման խնդիր։

Ես՝ «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանս, որոշեցի դիմել ոստիկանության ներկայացուցիչներին, որպեսզի ակումբի ֆուտբոլիստներին և անձնակազմին , ինչպես նաև անձի ազատ տեղաշարժման իրավունքի համաձայն տեղափոխեն անվտանգ գոտի։
Մենք գտնում ենք,որ մեր որոշումը տվյալ պահից ելնելով ճիշտ էր, քանի որ կարևորը ֆուտբոլիստների անվտանգությունն է։ Անձամբ ես խաղադաշտից դուրս գալուց դիմել եմ ներկա գտնվող ֆուտբոլասերներին, հայցել ներողամտություն իմ կայացրած որոշման հետ կապված։
Մենք բողոքով դիմելու ենք ՀՖՖ կարգապահական կոմիտե, մնացածը գտնվում է Ֆուտբոլի Ֆեդերացիայի իրավասության ներքո»,- Հաղորդում է «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը։

Նաև հրապարակվել են տեսանյութեր, որտեղ երևում են կադրեր ծեծկռտուքից, որին մասնակից են եղել նաև երկրպագուները։ 

Երրորդ տեսանյությում «Լոկոմոտիվի» սեփականատեր Հրաչ Քանանյանը բարձրաձայն հայհոյում է և հեռանում, իսկ «Վանի» սպորտային տնօրեն Սևադա Արզումանյանը ոտքով հարվածում է «Լոկոմոտիվի» ներկայացուցիչներից մեկին։

Կադրեր առաջին խաղակեսից

Կադրեր երկրորդ խաղակեսից

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000