Որոնել
Արխիվ
21.06.2019  23:13

Հաղթական հնարք՝ գոտեմարտի ավարտից 7 վայրկյան առաջ. Ինչպես Հովհաննիսյանը հաղթեց Հեյբուտովին կիսաեզրափակչում (VIDEO)

Rating

Ինչպես հայտնի է, ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնության մինչև 48 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում կարողացավ 3-2 հաշվով հաղթել ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովին։

Ներկայացնում ենք գոտեմարտի տեսանյութը: Հովհաննիսյանը հենց սկզբից նետվեց գրոհի ու երկու միավոր վաստակեց, սակայն հետագայում ադրբեջանցին կարողացավ հնարք կատարել ու հավասարեցրեց հաշիվը, իսկ հավասար միավորների դեպքում եզրափակիչ էր դուրս գալու հենց Հեյբուտովը: Ամեն ինչ փոխվեց գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ: Հովհաննիսյանը հասավ մրցակցի ոտքին ու կարողացավ գոտեմարտի ավարտից 7 վայրկյան առաջ մրցակցին դուրս բերել աշխատանքային գոտուց՝ վաստակելով հաղթական միավորը:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000